
Նախագահի հրամանագրերով՝ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Մհեր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,- ասվում է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ փոխվարչապետ է նշանակվել նաև Տիգրան Ավինյանը.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Տիգրան ԱՎԻՆՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ,- նշված է հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել