Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում բեռնատար է շրջվել
Փետրվարի 1-ին` ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խոշոր ջարդման արտադրամասի տարածքում շրջվել է «ԲելԱԶ» մակնիշի բեռնատար. առկա է վառելիքի արտահոսքի վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Իրականարցել է հերթապահություն: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ն, հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը ուղղվել է, տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել