Բեռնատարի կցորդը փակել է ճանապարհը դեպի Վրաստան
Փետրվարի 1-ին' ժամը 04.21-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետևանքով Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսը, իսկ կցորդը փակել է երթևեկելի հատվածը, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:
Պարզվել է, որ ճանապարհահատվածը փակել է Թբիլիսի-Երևան երթուղով մեկնող «MAN» մակնիշի GHO-351 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ' Զուրաբ Չխեիձե):
ՀՀ ԱԻՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել հատուկ տեխնիկա, դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել