HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նաիրա Զոհրաբյան. «Ադրբեջանում չորս հայ պատանդ կա»

Խորհրդարանում քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Նույն խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց Ադրբեջանում պատանդի կարգավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների մասին:

«Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը պրակտիկա է ներդրել, որ հայկական կողմից մարդկանց են առևանգում, և մարդու իրավունքների կոմիտեն, լինելով առանցքային կոմիտեներից մեկը, ունի արդյոք տեսլական, թե այս հարթակն ինչպես է օգտագործելու, որ լինենք մաքսիմալ օգտակար»,- հարցրեց Արման Աբովյանը՝ դիմելով Նաիրա Զոհրաբյանին՝ հիշեցնելով վերջին՝ Կարեն Ղազարյանի դեպքը:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ 4 պատանդ կա այժմ Ադրբեջանում, 2-ը՝ ՀՀ քաղաքացի, երրորդը՝ Արցախի քաղաքացի, չորրորդը՝ Ռուսաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացի:

«Կարենի խնդիրը իսկապես արդեն բավական հանրային հնչեղություն ստացավ, ի՞նչ կարող է անել մեր հանձնաժողովը, եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք, անկեղծ չի լինի, ավելորդ հանրայնացումը, շատ դեպքերում հանրայնացումը վնասում է, սա ասում եմ որպես պատգամավոր, ԿԽՄԿ-ի հետ զբաղվել է ռազմագերիների և մասնավորապես՝ Հակոբ Ինջիղուլյանի հարցով. մենք դա արեցինք լուռ, հանգիստ, առանց աղմուկի՝ նաև աշխատելով ԵԽԽՎ մարդու իրավունքների նախկին հանձնակատարի հետ»,-ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ պարզապես պետք է պարբերաբար պատկան մարմիններից  տեղեկություններ ստանալ առանց ավելորդ աղմուկի:

Նաիրա Զոհրաբյանն անդրադաձավ նաև անհետ կորածների խնդրին՝ ասելով, որ երեք տարբեր թվեր կան, ըստ ՊՆ-ի՝ 320, ԿԽՄԿ-ի՝ 400, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տվյալների՝ 900:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter