HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարեն Սարուխանյանն ու Վահե Ղալումյանն ազատվեցին մարզպետների պաշտոնից

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ու Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։ Նման որոշում կայացրեց կառավարությունն՝ այսօրվա նիստի ընթացքում։

Ղալումյանն ու Սարուխանյանը յոթերորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր են ընտրվել «Իմ քայլը» դաշինքից՝ իրենց ղեկավարած մարզերից։

Հիշեցնենք, որ վերջիններս մարզպետների պաշտոնում էին 2018 թվականի հունիսի 1-ից։

 

Լուսանկարում ձախից՝ Կարեն Սարուխանյանը, աջից՝ Վահե Ղալումյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter