Նիկոլ Փաշինյան․ «Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և դրան զուգահեռ գործադիրը քննարկում է կառավարության կառուցվածքի վերաբերյալ հարցեր։ Վարչապետն ասաց, որ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված են լինում կառավարության անդամների 2/3-ը․
«Կառավարության 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մենք մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը։ Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է։ Ուղղակի այս գործընթացը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նախարարության թվաքանակի կրճատման նպատակը ոչ թե փող խնայելն է, այլ կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել