HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուսավոր Հայաստանը» անդամակցել է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը անդամակցելու դիմումն ընդունվել է: ԼՀԿ մամուլի հաղորդագրությունում ասվում է.

«Ստացել ենք հետևալ պաշտոնական նամակը եվրոպացի մեր գործընկերներից.

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ` Էդմոն Մարուքյանին

Հարգելի պարոն Մարուքյան, 

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ ԱԺ ընտրություններում գրանցած հաջողությունների առիթով:

Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) Բյուրոն անցած շաբաթ, հունվարի 9-ին, քննարկեց և որոշեց դրական եզրակացություն տալ ԱԼԴԵ կուսակցությանը աֆիլացված անդամության Ձեր դիմումին: Ձեր դիմումը կներառվի ԱԼԴԵ կուսակցական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում, որը տեղի կունենա փետրվարի 9-ին Բեռլինում, Գերմանիա:

Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) նախագահ, Եվրոպարլամենտի անդամ` Հանս Վան Բաալեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter