
Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվեց
Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի և նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ դատարանը քիչ առաջ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ու քրեական գործի վարույթը կարճելու որոշում կայացրեց:
Այսօր ամբաստանյալների պաշտպանները դատարանին միջնորդել էին գործը քննել դռնփակ, և միջնորդությունը բավարարվել էր: Դրանից հետո գործն արագացված քննությամբ անցկացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որը նույնպես բավարարվել է:
Նշենք, որ սա նշանակում է, որ ամբաստանյալներն ընդունել են իրենց մեղսագրվող արարքները:
Արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում: Սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:
Նշենք նաև, որ թեև գործը քննվել է դռնփակ՝ որոշումը դռնբաց է հրապարակվել:
Արամ Վարդանյանն ու ընկերը մեղադրվում էին առևանգման մեջ:
Մեկնաբանել