HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Գրիգոր Գույումջյանը` գրադարանի 55 տարվա ընթերցողը

Ճանաչված աղբյուրագետ, գրականագետ, վաստակավոր լրագրող, հասարակական գործիչ, «Սեբաստիա» հայրենակցական միության նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Գրիգոր Գույումջյանը 74 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն:

90-ական թվականներին Գ. Գույումջյանը աշխատել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Մասնագետ էր սփյուռքահայ մամուլի պատմությանը (հին եւ միջին շրջաններ), ինչպես նաեւ հայրենակցական միությունների գործունեությանը: Բազմակողմանի գիտելիքների տեր «Հայկական սովետական հանրագիտարանի» բազմաթիվ բառահոդվածներ պատկանում են նրա գրչին:

ՀԱԳ Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը հայտնում է, որ փետրվարի 1-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ հավերժացման, հուշ-ցերեկույթ: Ներկա էին Գույումջյանի աշխատակից ընկերները, հարազատները, նրա գործն ու գիրը նահատող մարդիկ (Ժոզեֆ Ավետիսյան, Ռաֆիկ Հովհաննիսյան, Ասատուր Փաշայան, Կարպիս Մանուկյան, Գրիգոր Ջանիբեկյան, Ֆելիքս Հայրապետյան, Ասյա Գրիգորյան, Ռաֆիկ Թադևոսյան):


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter