HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Արմեն Սարգսյանը, ըստ հաղորդագրության, բարձր է գնահատել Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ջերմ վերաբերմունքն ու ընդգծված ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի վառ արտահայտությունն են նրա անմիջական աջակցությամբ ու նվիրատվությամբ իրականացված ծրագրերը։

Հանրապետության նախագահը և Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես կարևորել համագործակցությունը գիտահետազոտական և գիտակրթական բնագավառներում։

«Պատրաստ ենք առավել զարգացնել ու խորացնել մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները», - շեշտել է Հայաստանի նախագահը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հատուկ ընտրված գործարարների խումբ կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր քննարկելու նպատակով։ 

Խոսվել է նաև Շարժայի և Հայաստանի քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։

Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter