HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարություն․ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է

Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի» ղեկավարի հայտարարության համաձայն` կարմրուկի դեպքերի թիվն այնտեղ բավական բարձր է: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի 312 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Հիվանդների 56%-ը 20-40 տարեկան են, իսկ 8%-ը՝ մինչև 1 տարեկան երեխաներ (մանրամասն՝ այստեղ):

Հարկ է նշել, որ կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը շարունակվում է նաև եվրոպական երկրներում:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է` կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

Հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է մինչև 30 տարեկան բոլոր այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter