HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ-ում դասերը մեկնարկելու են փետրվարի 11-ին

Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ 2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ում առկա ուսուցման համակարգի սովորողների համար առաջին կիսամյակի քննաշրջանն անցկացվում է հունվարի 8-ից 29-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգի սովորողների համար այն անցկացվելու է փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը:

Լուծարքներն ընթանալու են երկու փուլով: Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-14-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 21-28-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու 
մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-29-ը (2-րդ փուլ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter