HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը նույնպես մերժեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է իրեն ներկայացված երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը ևս: Այս մասին լրագրողներին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գրիգորյանի պաշտպանները նրա խափանման միջոցի հարցը քննող դատավորին երկրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դրա հիմքը չեն հայտնել լրագրողներին:

Այս պահին դատական նիստն ընդմիջվել է, կվերսկսվի ժամը 14:15-ին: 

Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, և այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter