HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, քիչ առաջ հրապարակեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում: Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:

Նշենք, որ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նրա նկատմանբ հետախուզում է հայտարարված:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter