HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող որևէ կոռուպցիոն ռիսկ լինել». նոր նշանակում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Ընկերության նոր տնօրենին աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:

«Սա իրականում շատ նուրբ և զգայուն ոլորտ է, ուստի ձեզանից պահանջվում է անաչառություն, ազնվություն և թափանցիկություն աշխատանքում: Այս ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ: Հակառակ դեպքում օրենքի ողջ խստությամբ կպատժվեն այն աշխատակիցները, որոնք նման քայլի կդիմեն»,- ընդգծել է Վահե Խաչատրյանը՝ նշելով, որ ոլորտը գտնվում է քաղաքապետի անմիջական հսկողության ներքո:

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթները: ՀՈԱԿ-ի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ապագայում նոր, սկզբունքային լուծումներ կկիրառվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter