HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԱՄԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը ողջունել է հունվարի 16-ին Փարիզում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Գլխավոր քարտուղարը կարևորել է կողմերի շարունակական հանձնառությունը գտնելու բանակցային և խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության համար և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը։

Միաժամանակ վերահաստատել է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին:                                                  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter