HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանգստյան օրերին պոլիկլինիկաները կհերթապահեն

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում, ինչի մասին են փաստում դեռևս շարունակվող համաճարակաբանական դիտարկման արդյունքները:

Ըստ ԱՆ-ի՝ հունվարի 18-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, շտապօգնության 98 կանչ է գրանցվել: Թեթև աշխուժացում է նկատվել պոլիկլինիկական կազմակերպություններում՝ 1776, ինչը պայմանավորված է հիվանդության վաղ շրջանում բնակչության ակտիվ դիմելիությամբ:

Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է«համաճարակային ֆիլտրի» իրականացումը: 2019 թվականի հունվարի 18-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 386 երեխա (Երևան՝ 162, մարզեր՝ 224): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:

Շարունակվում է  նաև դպրոցների և մանկապարտեզների ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը: Բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:

ԱՆ-ն տեղեկացնում է, որ հանգստյան օրերին հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում իրականացվելու է հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter