HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերիյ Օսիպյանը ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին (տեսանյութ)

Հունվարի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների և մեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Նրանք իրենց հուզող հարցերը ներկայացրին ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների կայանատեղիներին, մեքենաների ներմուծմանն ու մաքսազերծմանը, օնլայն տաքսի ընկերություններին, տաքսիների ապահովագրությանը։

Նաև եղան առաջարկներ՝ Երևանի տրանսպորտային խնդրի լուծման, խցանումների բացառման, նաև հայրենական մեքենաշինության մասին։ Բարձրացված այն հարցերին, որոնք ոստիկանության իրավասության տակ են, ոստիկանության պետը պատասխանեց և տեղում հանձնարարեց իրավասու ծառայությունների ղեկավարներին կարճ ժամանակում լուծումներ տալ։ Իսկ ոստիկանության իրավասությունից դուրս գտնվող խնդիրներին Վալերիյ Օսիպյանը ուղորդեց դիմել հասցեատերերին։

Հնչած որոշ հարցադրումներ էլ ոստիկանության պետն անձամբ կներկայացնի պատկան մարմիններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter