HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսությունը գերկենտրոնացված է Երևանում

Վերջին տվյալներով (2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ) Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում է 2 969 200:  Նրանից 1 079 400-ը կամ 36.3 %-ը բնակվում են Երևանում, իսկ մնացած տասը մարզերում միասին ապրում է բնակչության 63.7 %-ը։

Սա ամենադիպուկ ցուցանիշներից մեկն է, որը վկայում է, թե որքան «ծանրաբեռնված» է մայրաքաղաքն այսօր։ Երևանը գերկենտրոնացված է նաև տնտեսական առումով. հանրապետության տնտեսական շարժը մեծ մասամբ մայրաքաղաքում է։ Եվ սա մեր երկրի ամենամեծ տնտեսական ու սոցիալական խնդիրներից է, որի մասին տարիներ շարունակ խոսվել է, բայց էական առաջընթաց չկա։ Նորընտիր Ազգային ժողովի ամբիոնից ևս օրերս բարձրաձայնվել է այս հարցը։ Թե ինչ պատկեր կունենանք հետագայում, կախված է խորհրդարանի և կառավարության աշխատանքից։ Իսկ մինչ այդ տեսնենք, թե ինչ ունենք այսօր։  

«Հետք»-ն առանձնացրել է տնտեսական մի քանի ոլորտների ցուցանիշներ, որոնք լավագույնս ցույց են տալիս տնտեսության այսօրվա գերկենտրոնացվածությունը Երևանում և պասիվությունը՝ մարզերում։

Քանի որ Վիճակագրական կոմիտեն տնտեսական ցուցանիշներն ըստ մարզերի և Երևանի ներկայացնում է հիմնականում եռամսյակային պարբերականությամբ, նյութում դիտարկել ենք 2018 թվականի առաջին երեք եռամսյակների ցուցանիշները. չորրորդ եռամսյակը դեռևս չի հրապարակվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter