HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առթիվ ուղերձ է հղել ․ 

«Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։

Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» ստեղծագործությամբ արդեն ձեռք բերեց համազգային ճանաչում և ընդունելություն։ Այս պատգամ բանաստեղծությունն ինչ-որ տեղ դարձավ հայրենասիրության և հայապահպանության դրոշ ու կարգախոս թե' մայր հայրենիքում, թե' սփյուռքում։

Դեռևս հեռավոր 1959 թվականից նա լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին՝ հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը։

Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով։ Նրա արձակը, հրապարակախոսությունը, նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության։ Համոզված եմ, որ նոր սերունդը ուսանելի շատ բան կգտնի դրանցում։

Շնորհավորում եմ մեծանուն բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներին և ընդհանրապես մեր ընթերցասեր հասարակայնությանը այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ», - նշված է վարչապետի ուղերձում։ ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter