HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը կմեկնարկի օգոստոսին

Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 10-14-ը՝ Հայաստանում: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Խորհրդաժողովները գումարվում են երկու տարին մեկ անգամ՝ սկսած  2004 թվականից:

Նպատակը արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ծրագրերը քննարկելն ու  հստակեցնելն է: Խորհրդաժողովները գումարվում են բաց հրավերի տարբերակով, աշխատանքները կազմակերպվում են բաց քննարկումների ձևով` լիագումար նիստերում և թեմատիկ մասնախմբերում:

Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովում քննարկվելու են  2010 թվականի 4-րդ խորհրդաժողովի ժամանակ ընդունված բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter