
Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից` համաձայն «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի (այն է` Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը` Խորհրդի ներկայացմամբ:):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել