HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում հունվարի 21-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը: Առաջին հարցը վերաբերում էր բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը:

Ինչպես տեղեկացնում է ԵՊԲՀ-ն,  հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու էին առաջադրված մասնագիտությամբ բժիշկ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունին և Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը:

Խորհրդի կողմից որոշում կայացվեց ընտրությունն անցկացնել բաց նիստով ու քվեարկությամբ: Հոգաբարձուների խորհրդի կողմ ձայների՝ 21 և 7 հարաբերակցությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին:

Օրակարգի համաձայն՝ հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նաև քարտուղար, ապա ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց բուհի 2017-2018 թվականի հաշվետվությունը՝ անդրադառնալով նաև բուհին վերաբերող տարբեր խնդիրներին, ինչպես նաև պատասխանեց խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերին: Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստին ներկայացված վերջին հարցը վերաբերում էր 2019 թվականի բուհի բյուջեի քննարկմանն ու հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter