HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանում ՀՀ դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հետ

Հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ:

Ըստ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

ՀՀ դեսպանը և ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: ՀՀ դեսպան Թումանյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ վերջերս մամուլում Իրանի Գլխավոր շտաբի պետին վերագրվող հայտարարությանը, վերահաստատեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԻԻՀ-ն շարունակում զորակցել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter