Երևանը և Ուկրաինայի քաղաքները համագործակցության մեծ հեռանկար ունեն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Երևանի քաղապետը բարձր է գնահատել հայ-ուկրաինական հարաբերությունները` նշելով, որ Երևանի և ուկրաինական քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն:
Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները և ընդգծել, որ տեղական ինքնակառավարման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել մի շարք ոլորտներում: Դեսպանը քաղաքապետին վստահեցրել է, որ առաջարկները կներկայացնի ինչպես պետական կառավարական, այնպես էլ ուկրաինայի գործարար շրջանակներին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական կողմին`համատեղ ծրագրերի իրականացման գործում: Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել