HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 21-ին Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրեց երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։

Այնուհետև, Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, որպես հիմնական դաշինքների։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու նպատակադրվածությանը և ցանկացած նախագծերում մասնակցելու պատրաստակամությանը, այդ թվում՝ ՀՀ տարածքում, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter