HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջավոր տեխնոլոգիաների արմատավորման միջոցով արտահանման ծավալի աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծել ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)։

Վերջինիս գործառնական տեսակը սահմանվել է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում։ ԱՏԳ գործունեության ժամկետ է սահմանվել 10 տարին, ԱՏԳ կազմակերպիչ է ճանաչվել «Սիտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ն։ Այսպիսով, ստեղծվել է Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին։

Որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Արձանագրում ենք, որ Հայաստանի նորանկախ պետականության պատմության մեջ առաջին անգամ պետությունն իրականացնում է ճյուղային արդյունաբերական քաղաքականություն մասնավոր հատվածի հետ։ Այսօր մենք դա հաստատեցինք, և այսօր նաև այդ ուղղությամբ առաջին քայլն ենք կատարում։ Այն գործիքներից մեկը, որով իրականացնելու ենք այդ քաղաքականությունը, ազատ տնտեսական գոտու գործիքն է, և մենք հայտարարում ենք այդ գործիքի օգտագործման սկիզբը։

Նաև հիշում եք, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովում բազմիցս քննարկվել է այս ծրագիրը, և մենք շուրջ 3 տարի աշխատել ենք մեր ռուս գործընկերների հետ նաև այս հայեցակարգի վրա։ Պատրաստվել է մանրակրկիտ մի փաստաթուղթ, որտեղ նկարագրված են, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն ազատ տնտեսական գոտում»։

Մեկնաբանություններ (1)

Հովնան
Ներսես Երիցյանի ականջը կանչեց, Գյումրիի տեխնոպարկինն էլ հետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter