HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրակտիկա «Հետք»-ում

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն փնտրում է երիտասարդ լրագրողներ Միջին Ասիայի երկրներից (Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան), որոնք ցանկանում են հետաքննական լրագրության հմտություններ ձեռք բերել:

Պրակտիկայի տեւողությունը 2 շաբաթ է, որը կանցնի «Հետքի» խմբագրությունում՝ Երեւանում: Ապա «Հետքի» անձնակազմից ընտրված մենթորը 6 ամսվա ընթացքում կշարունակի օնլայն աշխատել պրակտիկանտի հետ: Պրակտիկայի արդյունքում ակնկալվում է հետաքննական նյութի հրապարակում պրակտիկանտի սեփական երկրի լրատվամիջոցներից մեկում: Լրագրողի անվտանգության որեւէ ռիսկի առկայության պարագայում նյութը կհրապարակվի «Հետքում»: 

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հոգում է պրակտիկանտի ճանապարհի (օդանավի տոմս, տեղաշարժ Երեւանում) եւ կեցության ծախսերը (բնակարան, սնունդ):  

Թեկնածուները պետք է [email protected] էլ. հասցեին ուղարկեն.

Ինքնակենսագրական (CV)

Հետաքրքրվածության նամակ (1 էջ)

Իրենց հրապարակած երեք նյութի նմուշ (կամ դրանց հղումները):

Հետաքրքրվածության նամակում ապագա հետաքննական նյութի թեմայի առաջարկը կդիտվի որպես առավելություն: Ռուսերենի կամ անգլերենի լավ իմացությունը պարտադիր է:

Հայտերն ուղարկելու վերջնաժամկետը փետրվարի 2-ն է: Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրված լրագրողները: Խմբագրությունը պատրաստ է ընդունել 2 պրակտիկանտի: Պրակտիկան կկազմակերպվի փետրվարի 10-ից 23-ը: Հայտերը խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեով:

Մեկնաբանություններ (1)

Madina
Отлично

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter