«Արի տուն» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի
Կառավարության այսօրվա նիստի հավանությունն են ստացել Սփյուռքի երիտասարդների' Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնց համաձայն այս տարի ակնկալվում է 800 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան։
«Սա մեր հաջողված ծրագրերից է, և եթե տարվա ընթացքում ունենանք խնայողություններ, կարծում եմ, որ պետք է անդրադառնանք այս ծրագրին' ավելացնելով ֆինանսավորման ծավալը և փորձենք նաև կրկնապատկել մասնակիցների քանակը», -շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել