HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները բացահայտել են օտարերկրացիներից կատարված գողությունը

Հունվարի 22-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության 2 քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 00.30-ին, Պուշկինի փողոցում գտնվող ինտերնետային ակումբում գողացել են նրանցից մեկի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր և Բրազիլիայի 2 բանկային քարտ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 2001 թ. ծնված Գ. Հ.-ն, ում ժամը 02.10-ին Պուշկինի փողոցի 46 հասցեի մոտից բերման են ենթարկել բաժին: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter