HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ․ Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Հունվարի 22-ի դրությամբ, ըստ հաղորդագրության, նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչ:

Չնայած նվազման միտմանը աշխուժացել է դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում:

Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Իրականացված լաբորատոր հետազոտություններում նկատելի նվազել են գրիպի Ա տեսակի H1N1-ով պայմանավորված արդյունքները:

Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: 2019 թվականի հունվարի 22-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 514 երեխա (Ք. Երևան՝ 307, մարզեր՝ 207): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:

Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:

Կարևորելով վերը նշվածն առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝ եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ հաճախեք աշխատանքի և մի՛ ուղարկեք Ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter