HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի Օդեսա քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ուկրաինայի Օդեսա քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին։ Ուկրաինայում բնակվում է շուրջ 400 հազար հայ, իսկ երկրի հարավ-արևելյան շրջաններում, մասնավորապես Օդեսայում, Ղրիմում' մոտ 150-180 հազար։

Օդեսայում գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի պատշաճ մակարդակով կազմակերպել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում, Ղրիմում և Մոլդովայում բնակվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական ծառայությունների մատուցումը, ինչը ներկայումս դժվար իրագործելի է Կիևից հեռու լինելու պատճառով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter