HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը առաջարկներ է ներկայացրել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրի վարկավորման կարգի և պայմանների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է կարծիք՝ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Նախագծով սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները:

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է նախատեսել, որ անօրինական կերպով ծառայությունից արձակված զինծառայողը ծառայության վերականգնման դեպքում շարունակի օգտվել պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման և եկամտահարկի վերադարձման պայմաններից:

Առաջարկվել է նաև հստակեցնել պետության կողմից վարկի սուբսիդավորման չափը, ինչպես նաև դիմում-հայտի համար ներկայացվող պահանջները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter