HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության

Հունվարին 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հերթական ստուգայցն են իրականացնել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած արգելապատնեշները հիմնականում տեղադրում են տնտեսվարողները՝ իրենց առևտրային գործունեության տարածքներին հարակից երթևեկելի հատվածում:  Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտներ ստեղծող արգելապատնեշները կամ կանգնակները տեղադրողներին հայտնաբերելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140–րդ հոդվածի 1-ին մասով նրանք ենթարկվում են վարչական տուգանքի՝ 30000 դրամի չափով, հակառակ դեպքում՝ արգելապատնեշները տեղում առգրավվում են:

Միաժամանակ, օրինական գործունեություն ծավալելու վերաբերյալ բացատրական աշխատանք է տարվել: Քաղաքապետարանը հիշեցնում է, որ անգամ Երևանի ավագանու որոշմամբ կայանատեղիների տարածքը վարձակալած տնտեսվարողներն արգելապատնեշներ տեղադրելու իրավունք չունեն: Կայանատեղիի գործունեությունը պետք է կարգավորվի հատուկ նշաններով: Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում կշարունակվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter