HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը տարկետման իրավունք կտա 27 քաղաքացու

Կառավարությունը վաղվա՝ հունվարի 24-ի նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք կտա 27 քաղաքացու: Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, տարկետման իրավունք են ստանալու ինչպես կրթության և սպորտի բնագավառներում ներդրում ունեցած անձինք, այնպես էլ մեկ տասնյակից ավելի դպրոցականներ, որոնց զորակոչման տարիքը լրացել է, սակայն վերջիններս դեռ չեն ավարտել դպրոցը:

Կրթության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող, զորակոչից տարկետում ստացած քաղաքացիները մեծ մասամբ օտարերկրյա բուհերում են ուսանելու: Նրանք են՝ Հովհաննես Վրեժի Ջիջյան (Ամստերդամի ազատ համալսարան, բակալավրիատ), Սամսոն Արթուրի Պետրոսյան (Բերքլիի համալսարան, բակալավրիատ), Արամ Հրանտի Հակոբյան (Չիկագոյի համալսարան, բակալավրիատ), Հայկ Պարգևի Հարությունյան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, բակալավրիատ), Ֆրունզ Արմանի Ղարագյոզյան (Երևանի պետական համալսարան, բակալավրիատ), Անդրանիկ Արթուրի Մուրադյան (Վարշավայի համալսարան, ասպիրանտուրա), Հայկ Գեղամի Մանուկյան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, մագիստրատուրա):

Մեկ այլ որոշմամբ տարկետում են ստանալու սպորտի բնագավառում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիները, վերջիններս հունահռոմեական ըմբշամարտի և բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 3-5-րդ տեղերն են զբաղեցրել: Նրանք են՝ Հայկ Մհերի Ասատրյան, Սարգիս Մանվելի Թադևոսյան, Վախթանգ Դերենիկի Հարությունյան, Արթուր Սուրենի Բազեյան, Էրիկ Մանվելի Թոխյան, Բենիկ Արսենի Նիկողոսյան:

Մյուս որոշմամբ էլ տարկետման իրավունք են ստանալու հանրապետության տարբեր ավագ դպրոցների 14 սաներ՝ դպրոցական ուսումնառությունը շարունակելու համար:

Նշենք, որ 3 որոշումներն էլ չզեկուցվող են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter