HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 9-ին Նորակերտում և Սիսում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կլինի

Հունիսի 9-ին Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը:

Նորակերտ համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանը, ով համայնքապետի պաշտոնում էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, նախորդ ամիս՝ դեկտեմբերի 12-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն օրը համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:

Սիսի համայնքապետ Արմեն Եղյանը ևս նույն օրը հրաժարականի դիմում է ներկայացրել: Եղյանը համայնքապետ էր ընտրվել 2018-ի մարտի 11-ին, այսինքն՝ պաշտոնավարեց ինը ամիս:

Թե ինչու են համայնքապետերը հրաժարականի դիմում ներկայացրել՝ գործադիր ներկայացված որոշման նախագծում մանրամասներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter