HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

165 միլիոն դրամ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերի համար

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքա­վորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստին 165 միլիոն դրամ տրամադրեց:

Գումարը փոխանցվեց արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:

ԱԻՆ-ը հիմնավորում է, որ այս գումարով հնարավոր կլինի վճարել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սարքավորումների անվտանգությունն ապահովող աշխատակիցների աշխատավարձերը:

Ֆինանսների նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարությանն առաջարկել է ծախսերի ֆինանսավորումը կատարել «Տեխնիկական անվտան­գու­թ­յան ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցների հաշվից: Սակայն ԱԻՆ-ը չի ընդունել այս առաջարկը՝ պատճառաբանելով, որ ՊՈԱԿ-ի եկամուտներն իր գործառույթների իրականացման համար են նախատեսված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter