
Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստան կժամանեն առանց մուտքի վիզայի
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստան կժամանեն առանց մուտքի վիզայի:
Ինչպես նշվում է որոշման նախագծում, Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Այժմ երկու երկրների միջև քննարկվում է ուղիղ չվերթներ սկզբնավորելու հարցը: Բացի այդ, առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:
Արտգործնախարարության հիմնավորվամբ՝ առանց մուքտի վիզայի ռեժիմի սահմանումը կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեությունը Չինաստանում, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում:
Մեկնաբանել