HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ:

Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, Վանեցյանը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուին  քննարկել են տարածաշրջանային ներկա զարգացումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

«Գործընկերային ջերմ և բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպումը երկուստեք կարևորվել ու գնահատվել է, որպես  հարաբերությունների կայուն զարգացման, ապագային միտված ուղերձ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter