HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը 50-ից կդառնա 7

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուք գրառումը

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։

Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

- ՀՀ փոխվարչապետեր
- Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- ԱԱԽ քարտուղար
- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- Աշխատակազմի վարչության պետեր
- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
- Վարչապետի խորհրդականներ
- Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն. 

- Երկու փոխվարչապետերը
- ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ

Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter