HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը շնորհավորում է բոլորին կրթության օրվա առթիվ

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավոանք է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ։ Շնորհավորանքը ներկայացնում ենք նույնությամբ․

«Սիրելի՛ գործընկերներ,

Այսօր առաջին անգամ նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կրթության միջազգային օրը։ Այսուհետ այդ օրը մեզ համար կարևոր առիթ է դառնալու վերահաստատելու մեր այն համոզումը, որ կրթությունը՝ իբրև համընդհանուր իրավունք, հասարակական բարիք և պետության պարտավորություն, մեր երկրի զարգացման կարևորագույն հենասյուներից է։

Մենք դժվարին խնդիրներ ենք ժառանգել նախորդներից՝ կիսաքանդ, քաղաքական նպատակներին ստորադասված կրթական համակարգ, որի հիմնովին բարենորոգմանն ուղղված նոր կառավարության և Կրթության և գիտության նախարարության նոր ղեկավարության վերջին ամիսների քայլերն արդեն իսկ տալիս են և մոտ ապագայում տալու են կոնկրետ արդյունքներ:

Այդ արդյունքներին հասնելը, սակայն, հնարավոր չէ առանց կրթության բոլոր շահակիցների՝ ուսուցիչների, աշակերտների, ծնողների, ուսանողների, դասախոսների, նախարարության ներկայացուցիչների ուժերի և կարողությունների մեկտեղման, ստեղծագործական նվիրումի և հանրային լայն աջակցության՝ հանուն մատչելի, հասանելի, որակյալ և կայուն զարգացող կրթական համակարգ ունենալու։

Շնորհավորում եմ բոլորիս։ Թող Կրթության միջազգային տոնն այսուհետ ամենամյա յուրովի բնագիծ դառնա՝ չափելու և գնահատելու մեր առաջընթացն այդ բնագավառում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter