HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորը խնդրում է սատար կանգնել արդարության եւ մարդասիրության նորմերին

«Հետք» օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի 9-րդ խցի կալանավոր Հրաչյա Հենզենի Գևորգյանից

Դիմում-բողոք

Հարգելի խմբագրություն, երկրորդ անգամ եմ դիմում Ձեզ և շատ եմ խնդրում, որ անպայման իմ նամակը տպագրեք: Հոկտեմբերի 18-ին, երբ Մաշտոցի ՆԳ բաժնի աշխատակիցները խուժանի պես ներխուժել են մեր բնակարան, չեն եղել օրգանի համազգեստով, չեն ներկայացրել իրենց մասին ոչ մի փաստաթուղթ և թե ինչում են մեղադրում ինձ: Միանգամից հարձակվել են վրաս, հարվածել, ծեծել են ատրճանակի բռնակով, ոտքերով, ձեռքերով: Եվ սա այն դեպքում, երբ ես օրենքից դուրս ոչինչ չեմ արել. չեմ դիմադրել օրգանի աշխատողներին, ոչ մի բառ նրանց հետ չեմ փոխանակել:

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցի ներքին գործերի բաժնում եմ միայն իմանում, թե ինչի համար են ինձ մեղադրում: Այնտեղ ինձ Մաշտոցի ներքին գործերի բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Գասպարյանը, քրեականի պետ Արթուր Գևորգյանը և էլի մի խումբ աշխատողներ` Ա. Գասպարյանի և Ա. Գևորգյանի գլխավորությամբ, մոտավորապես 3-4 ժամ դաժանաբար ծեծել ու խոշտանգել են՝ տարբեր ձևերով, կոտրել ձեռքս: Ինձ ստիպում էին, որ ես գրավոր և բանավոր ընդունեմ չարածս հանցագործությունը: Իրականում նման հանցագործություն չի կատարվել:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 19-ին, ինձ տեղափոխել են Մաշտոցի ներքին գործերի քննչական բաժին: Այնտեղ քննիչ Գարիկ Սահակյանը և ավագ քննիչ Վ. Ասատրյանը ինձ չեն թողել, որ ես գրավոր ցուցնունք տամ, քանի որ իմ ցուցմունքով ճշմարտությունը ջրի երես դուրս կգար, իսկ դա քրեականի աշխատակիցներին, Նարա կոչվածին, որ համագործակցում է նրանց հետ, ձեռք չէր տա: Ես նրանց առաջին և վերջին զոհը չեմ եղել:

Քննիչ Գ. Սահակյանը, ավագ քննիչ Վ. Ասատրյանը ինձ հնարավորություն չեն տվել օգտվել իմ իրավունքներից, ոչ մի վկայի չեն կանչել, որ կարողանայի իմ անմեղությունը ապացուցել: Միայն միակողմանի քննություն էին տանում՝ գոռգոռալով, բռնի կերպով ինձ ստիպում էին, որ ընդունեմ այն հանցագործությունը, որը չեմ կատարել և իրականում նման հանցագործություն չի եղել:

Ես ֆիզիկապես և հոգեպես այնպիսի վիճակում էի, որ այլընտրանք չտեսնելով` ստիպված, աննկատ, պետի տեղակալի, քննիչների, քրեականի պետի սենյակներից` աթոռների և սեղանների վրայից հանեցի 5-6 հատ մեխ, զուգարանի պատուհանի գոգից էլ վերցրի  օղակաձև երկաթ և մեխերի հետ միասին կուլ տվեցի: Հացադուլ հայտարարեցի և միևնույն ժամանակ հացադուլիս դիմումը տվեցի ավագ քննիչ Վ. Ասատրյանին` հայտնելու համար իմ բողոքը բռնության դեմ:

Հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 29-ը այս վիճակով գտնվել եմ հացադուլի մեջ` հացադուլավորների 002 խցում:

Ներկայումս առողջական վատ վիճակով գտնվում եմ ՔԿՀ-ի բուժմասում` բժիշկների հսկողության տակ` երկաթն ու մեխերը մարմնիս մեջ:

Հարգելի խմբագրություն, բազմիցս անգամ դիմել եմ տարբեր ատյաններին: Դիմել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ոստիկանապետ Վ. Գասպարյանին, քննչական վարչության պետին, վերահսկող դատախազ Ա. Մուրադյանին, ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանին, ԱԺ նախագահ Ս. Նիկոյանին, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանին, ՄԻՊ Կ. Անդրեասյանին եւ մինչեւ այսօր ոչ մի դրական պատասխան չեմ ստացել:

Ես գրում եմ, դիմում եմ, բողոքում եմ վերադասներին անարդարության, բռնության դեմ, իսկ դիմումներիս պատասխանները ստանում եմ նույն Մաշտոցի ՆԳ քննչական բաժանմունքի պետից: Քննչական մարմինները կրկնում են մեկը մյուսին՝ անտեսելով ողջ ճշմարտությունը: Քննիչների սարքած գործը հաղորդում են եւ ապակողմնորոշում վերադասներին: Մեկը մյուսի բացասականը քողարկելով՝ տանում են մինչեւ վերջ:

Հարգելի խմբագրություն, ոչ մի տեղ՝ ոչ դիմումներիս պատասխանների մեջ, եւ ոչ մի փաստաթղթում չի ասվում, չի գրվում այն մասին, որ ինձ 3-4 ժամ ծեծել ու խոշտանգել են Մաշտոցի ՆԳ բաժնում: Ձեռքս կոտրել են նույն Մաշտոցի ՆԳ բաժանմունքում: Իսկ քննիչները թաքցնում ու կեղծում են ողջ ճշմարտությունը՝ այնպես, ինչպես իրենց է պետք: Իբր թե ինձ միայն բերման ժամանակ են վնասել: Չկա այն մասին գրված, որ քրեականի աշխատակիցների ու քննիչների ծեծի, խոշտանգումների ու բռնությունների պատճառով ստիպված դիմել եմ այդ քայլին, որ իրենց իսկ սենյակներից եմ հանել մեխերը եւ երկաթի հետ կուլ տվել Մաշտոցի ՆԳՆ բաժնում, որպեսզի դադարեցնեն ծեծը, խոշտանգումները եւ բռնությունները:

Քննիչները այնպես են սարքել, որ իբր թե մեխերը ես կուլ եմ տվել մեկուսարանում կամ ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ): Լավ է չեն ասում, որ այդ մեխերը դրսում կուլ տված են ինձ բռնել: Չկա այն մասին գրված, որ ես հոկտեմբերի 20-ի առավոտյան Մաշտոցի ՆԳՆ բաժնից եմ հացադուլով եկել եւ այդպես շարունակել եմ իմ բողոքը մինչեւ նոյեմբերի 29-ը: Այդ մասին մեկուսարանում իմ փաստաթղթերի մեջ գրանցված է:

Հարգելի խմբագրություն, Մաժտոցի ՆԳՆ բաժնի աշխատակցիները ամեն կերպ ուզում են հանրության աչքին թող փչել, իբր թե իրենք «կույս» են եւ նման բաներ չեն անում եւ չեն արել: Բայց իրենք բոլորից լավ գիտեն, որ երբեւիցե «կույս» չեն եղել… Նրանք բոլոր ժամանակներում էլ արել են իրենց չարագործությունները՝ հոգիները ծախելով:

Քննչական մարմինները մոռանում են, որ աշխատում են պետական կառույցներում, որ պիտի լինեն անաչառ, ոչ թե հանդես գան սեփականատիրոջ կարգավիճակով՝ ինչպես ուզենան, այնպես էլ անեն: Եթե իրականում Հայաստանում կա արդարություն, ճշմարտություն, ուրմեն թող հատուկ քննչական մարմինները հետաքննություն կատարեն եւ կհամոզվեն, թե ինչեր են կատարել Մաշտոցի ՆԳՆ բաժնի աշխատակիցները եւ որտեղ են քողարկել: Որտե՞ղ են նրանք, ինչո՞ւ չեն գալիս ինձնից ցուցմունք վերցնում:

Հարգելի խմբագրություն, խնդրում եմ ձեզ սատար կանգնեք արդարության եւ մարդասիրության նորմերին, օգնեք ինձ վերականգնել իմ քաղաքացիական իրավունքները, որոնք կոպիտ ձեւով ոտնահարված են վերը նշված մարմինների կողմից: Խնդրում եմ ձեզ՝ օգնեք, որ արդարություն հաստատվի եւ արդար ու ճիշտ հետաքննություն կատարվի...

Մեկնաբանություններ (5)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
(7) - Տես, որ ասում եմ. ինչու ես/էք սպասում,որ ԴՐՍԻՑ առաջարկեն թե ինչ անես/անեք? Սրան ածական տալը թողնում եմ հիմա քեզ:.................................. Հետո,սեփական ճակատի քրտինքով hաց վաստակելու համար նախ պիտի ՉԳՐԱՎՎԱԾ հաց լինի մոտակայքում,հետո- հնարավորություն պիտի ունենաս քրտնելու: Երևի Հայ ժողովրդի գլխին ՊԱՏՈՒՀԱՍ դառձած Երևանի կենտրոն-թագավորությունում ես ապրում. ՄԱՐԶԵՐՈՒՄ չես «քրտնել»:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(2), (4) - Ես շատ կարևոր հարց եմ բարձրացրել. այն է- արդեն 20 տարի ԻՆՉՊԵՍ և ԻՆՉՈՒ է այսպիսի համակարգ կարողանում շարունակել գոյատևել Հայաստանում: Իսկ դու, ՀԱՐՑԸ ԹՈՂԱԾ, ասում ես, որ Հայաստանում մի մասը (հոգով) ստրկացած չի: Հա, իհարկե, 100% բան ոչ մի տեղ չկա. թող 80, 90%-ը ստրկացած լինի: Սա հարցին պատասխան եղավ?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(4)- Ինչ 10 միլիոն էէ. չէ մի չէ 15 միլիոն. Հերիք ինչքան ձեր/մեր աչքերին թոզ փչեցի(ն)ք: Հազիվ 5-6 միլիոն Հայախոս,իսկ Հայերեն գրել/կարդալ իմացողները-ավելի քիչ:........................... Հետո, պարոն թվաբանությունից ուժեղ - խոսքս Հայաստանցի 3 միլիոնի մասին է. ինչ ,այսպես կոչված, շուստրի եք Հայաստանում. ՈՒՏԵԼՈՒՑ ՄԻԱՅՆ ԴՈՒՔ, իսկ ՍԵՂԱՆԸ ՀԱՎԱՔԵԼՈՒՑ դրսի/Սփյուռքի Հայը, կամ նաև դրսի/Սփյուռքի Հայը? Սնունդդ առնի, եփի, դնի սեղանիդ, քո համար ծամի ու տեղդ էլ կուլ տա ?
Սոս Ավետիսյան
Ես չեն հասկանում, ամբողջ ազգին հայհոյելուց հոճույք ես ստանում?, թե թվաբանությունից թույլ ես: Ստիպված եմ սովորեցնել` իմ ու քո թված էդ երևույթներին հանդուրժում է ոչ թե ամբողջ ազգը (10 միլիոնը), այլ ազգի մի մասը: Հիմա ասելիքս տեղ հասավ? Եթե ամբողջ ազգը հոգով բռնաբարված ու չարացած է, ապա խնդրում եմ ասա` դու ինչ ազգի ես:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՑՆՑՈՂ է: Իրոք: Ես չեմ հասկանում արդեն. որտեղից ԱՅՍՔԱՆ ԱՏԵԼՈՒԹՅՈԻՆ Հայի մեջ իր ՀԱՄԱԵՐԿՐԱՑՈՒ հանդեպ?........................ Միթե այսպեսի ՉԱՐ ու ԲՌՆԱԲԱՐՎԱԾ հոգով ազգը իրավունք ունի արևի տակ լինելու? Թե սա նրանից է,որ շատ երկրներում որպես 2-րդ կարգի քցող ցիգան դիտվող Հայը իր ՓՈՔՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ կոմպլեքսը /մուռը ՄԻԱՅՆ իր ազգի վրա է կարողանում թափել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter