Վարչապետը մասնակցել է Դավոսում ընթացող քննարկումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է Համաշխարհային տնտեսական առաջնորդների «Աշխարհը գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» խորագրով ոչ պաշտոնական ճաշին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին, որն անցկացվել է «Եվրոպայի շրջադարձային պահը» խորագրի ներքո: Դրա շրջանակում զեկույցներով հանդես են եկել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել