HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրեանին եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրեանին եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքին՝ Բակո Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրեանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք:
Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ եւս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը՝ գործուն մասնակցություն ունենալով մեր հանրապետության զարգացմանն ու զորացմանը: 

Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter