HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Այսօր նշանակված էր խափանման միջոցի գործով դատական նիստ, որը րոպեներ տևեց:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, խոշոր չափերով փողերի լվացման և խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Առաջին ատյանի դատարանը մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը, որը Դատախազությունը բողոքարկել է:

Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև Գևորգյանի պաշտպանական կողմը, քանի որ դատարանը գտել է, որ Գևորգյանին փողերի լվացման դրվագով առաջադրված մեղադրանքի դեպքում առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը: Դատարանի այս դիրքորոշման հետ պաշտպանական կողմը համամիտ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter