HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտում մահացել է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը

«Նուբարաշեն» ՔՀԿ-ում մահացել է haynews.am կայքի պատասխանատու 50-ամյա Մհեր Եղիազարյանը:

Եղիազարյանը ՀՔԾ կողմից կալանավորվել էր 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին: Նա մեղադրվում էր կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության համար՝ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով:

Haynews.am-ը հայտնում է, որ Եղիազարյանը, չվստահելով նախաքննության ընթացքին և համարելով, որ ի սկզբանե տարվում է ուղղորդված քննություն, դեկտեմբերի 5-ից հրաժարվել է մասնակցություն ունենալ այդ գործընթացին և հացադուլ էր հայտարարել՝ ներկայացնելով կոնկրետ պահանջներ:

«Դրանցից և ոչ մեկը այդպես էլ չկատարվեց: Մ. Եղիազարյանի առողջական վիճակի վատթարացման մասին փաստաբանական խումբը հաճախ էր բարձրաձայնում, բայց… Եղիազարյանը հացադուլը դադարեցրեց 44-րդ օրը և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկի բուժկետ:»,- գրված է կայքի հրապարակած տեղեկության մեջ:

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը: Ըստ այդմ՝ ժամը 06։15-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է իր ցավակցությունը մահացածի հարազատներին»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter