HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հունվարի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

ՊՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ամփոփել է 2018 թվականին զինված ուժերում իրականացված աշխատանքները, պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են, առաջընթաց է արձանագրվել մի շարք ուղղություններում, հատկապես` զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով։

Զինված ուժերում իրականացված ստուգումների, զորավարժությունների և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter