Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ հունվարի
28-ին՝ 10:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով,
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային
բոլոր միջոցների համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել