
Ամուլսարի դիրքեր (ֆոտոռեպորտաժ)
Շուրջ 7 ամիս՝ 2018 թվականի հունիսի 22-ից մինչև այսօր, Ամուլսարի պահապանները գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող 4 հիմնական ճանապարհները։
Ամուլսարի պահապանները հիմնականում Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներն են, որոնց պահանջն ու նպատակը մնում են անփոփոխ՝ թույլ չտալ հանքի շահագործումը։ Պահապաններին միանում են նաև բնապահպաններ և աջակիցներ Հայաստանի տարբեր վայրերից։
Չնայած ծանր պայմաններին, որոնք հիմնականում կենցաղային բնույթի են և կապված են ցուրտ եղանակի հետ, Ամուլսարի «դիրքերում» տրամադրությունը միշտ բարձր է, իսկ պահապանների ոգին՝ անկոտրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել