Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Սպիտակի, Ապարանի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ժամը 10:00-ի դրությամբ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել